Ներքին 2 տարի առաջ - 11:28 08-04-2024

Տատ ու թոռ այդ սենյակում քնած են եղել, երբ ադրբեջանցիները կրակել են․ Տեղ գյուղի բնակիչ

Թշնամին նախօրեին կրակել էր Սյունիքի մարզի Տեղ գոյւղի տներից մեկի վրա ինչի հետևանքով տան պատուհանը կոտրվել էր։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ տունը պատկանում է Տեղ գյուղի բնակիչ Մուրադ Ղավալբաբունցին, որն ապրում է մոր, կնոջ և որդու հետ։ Տղամարդու խոսքով՝ կրակոցները եղել են կեսգիշերից հետո, երբ բոլորը քնած են եղել։

«Գիշերը 1-ից 20 պակաս կրակոցները սկսվեցին։ Կրակեցին ննջասենյակի պատուհանին, որտեղ այդ պահին քնած էին մայրս և որդիս՝ տատ ու թոռ։ Փամփուշտը ընկել է ներս։ Տղաս 18 տարեկան է, այս տարի բանակ է գնալու։ Շուշեքը, որ ջարդվեցին, զարթնեցինք, արագ տեղափոխվեցինք մյուս սենյակ, մինչև ձայները կտրվեցին։ Կրակոցները շատ երկար չեն տևեել, ընդամենը՝ 5-10 րոպե, բայց միևնույն է այդ սենյակ չվերադարձան, այդպես լուսացրեցինք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց բնակիչը։



Նրա խոսքով՝ քննչական գործողություններ են իրականացվել տանը, այս պահին ԵՄ դիտորդներն են ժամանել․

«Քննչականը երեկ 2 անգամ եկել է,նկարել են, փամփուշտը տարել են։ Այս պահին էլ Եվրոպական միության աշխատակիցներն են մեր տանը։ Կրակոցի հետևանքով կոտրված ապակին դեռ չենք վերանորոգել, քանի որ ասել էին՝ ԵՄ-ի աշխատակիցները գալու են նայեն»։

Տեղի բնակչից հետաքրքրվեցինք, արդյոք նման դեպք էլի՞ էր եղել, որ թշնամին կրակեր բնակելի տների վրա․

«Չէ-չէ, ո՞վ կպատկերացներ նման բան․ առաջին անգամ է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամին կրակել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկի տան վրա,ինչի հետևանքով պատուհանը կոտրվել է։ Բարեբախտաբար տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին