Արտաքին 8 ամիս առաջ - 16:00 24-01-2026

Թուրքիան, միջամտելով Սիրիայի գործերին, երկիրը պահում է անկայունության մեջ․ ՀՅԴ Հայ դատի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր անհանգստություն է արտահայտում Հալեպի և Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում լարվածության աճի կապակցությամբ՝ ընդգծելով Թուրքիայի ապակայունացնող դերը տարածաշրջանում։ Տարածված հայտարարության մեջ Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը զգուշացնում է, որ Թուրքիայի գործողությունները, այդ թվում Սիրիայի ներքին գործերին միջամտությունը, խաթարում են ազգային համերաշխությունը վերականգնելու ջանքերը և Սիրիան պահում են շարունակական անկայունության մեջ։ Պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև վերջին զինված բախումներն ավելի են լարել իրավիճակը։

«Գասպրար Կարապետյանը մասնավորապես նկատել է․ «Վերջին ժամանակահատվածում Հալեպը և հատկապես Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները կանգնած են բարձր լարվածության մեջ, ներառյալ պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև զինված բախումները: Ներքին համերաշխությունը, որը կենսական ազդակ է ազգային միասնության վերականգնման համար, խոչընդոտվում է Թուրքիայի կողմից, որը ցանկանում է իր շահերի համար պահել Սիրիան մշտական անկայունության մեջ։ Կառուցողական երկխոսությունը, քաղաքացիական իրավունքների հանդեպ հարգանքը և միջազգային իրավունքին հետևելը միակ ճանապարհն է՝ Սիրիայում կայուն խաղաղության հասնելու համար։

Հայտարարությամբ բոլոր կողմերին կոչ է արվում սպառնալիքներն ու ուժի կիրառումը փոխարինել կառուցողական երկխոսությամբ, ապահովելով քաղաքացիական և մշակութային հավասար իրավունքներ Սիրիայի բոլոր քաղաքացիների համար: Հայ դատի գրասենյակի նախագահը նկատում է նաև, որ որոշ դրական քայլեր արդեն իսկ իրականացվել են, բայց կարևոր է դրանց ամբողջական իրագործումը և զինված բախումներով խնդիրները լուծելու փորձերից խուսափումը»։

Այս մասին ասված է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը