Ուղիղ եթեր
Արտաքին 7 ամիս առաջ - 22:15 23-01-2026

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Աբու Դաբիում եռակողմ բանակցություններին մասնակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նախագահը պատվիրակությունների ղեկավարներին հաջողություններ է մաղթել բանակցություններում։

Հունվարի 23-ին մեկնարկած բանակցություններն առաջին եռակողմ հանդիպումն են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։