Արտաքին 3 տարի առաջ - 18:50 13-03-2023

Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳՆ պատվիրակությունների հանդիպումը

Մարտի 15-16-ը Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ ներկայումս նախապատրաստվում է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական կողմն առաջարկել է հաջորդ շաբաթ Մոսկվայում տեխնիկական հանդիպում անցկացնել։

«Վերջին լուրերը. մարտի 15-16-ը Մոսկվայում կկայանա Թուրքիայի, Ռուսաստանի, Ասադի ռեժիմի և Իրանի միջև Սիրիայի հարցով հանդիպումը՝ փոխարտգործնախարարների մակարդակով»,- հայտնել է թուրքական լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալել է Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, որն Անկարայի և Դամասկոսի միջև առաջին պաշտոնական հանդիպումն էր 11 տարվա դադարից հետ։ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսեց, ինչից հետո Թուրքիան, որը մինչ այդ սերտ հարաբերություններ ուներ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմի հետ, սկսեց աջակցել վերջինիս հակառակորդներին։ Այդ ժամանակվանից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ մնում են բարդ, սակայն վերջին շրջանում կողմերը պարբերաբար խոսում են աստիճանական կարգավորման հնարավորության մասին։

Անկարայի և Դամասկոսի միջև տարաձայնությունները լուծելու համար նախատեսվում էր Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնել։ Հունվարին Չավուշօղլուն առաջարկել էր, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Իրանը նույնպես կարող է միանալ Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի միջև նախատեսված բարձր մակարդակի բանակցություններին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում