Արտաքին 3 տարի առաջ - 13:30 04-04-2023

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները

Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ընդունելությունների տանը մեկնարկել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայում մի շարք խորհրդակցություններ են անցկացվում՝ Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպումը նախապատրաստելու համար։

Հաղորդվում է, որ այսօր առավոտյան ժամը 10-ից առաջ ընդունելությունների տուն են ժամանել ռուս դիվանագետների մեքենաները, որոնցից մեկում եղել է փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։ Այնուհետև շենքին մոտեցել են իրանցի դիվանագետների և դեսպանության մամուլի ծառայության աշխատակիցների մեքենաները։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է Իրանի փոխարտգործնախարար Ալի Ասղար Հաջին։ Նրանց հաջորդել է թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքըչփարի գլխավորությամբ։

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ ապրիլի 3-4-ը Մոսկվայում բանակցություններ են ծրագրվում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի փոխարտգործնախարարների մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով քառակողմ հանդիպումը պետք է կայանար մարտի 15-16-ին, սակայն կողմերի համաձայնությամբ այն հետաձգվել էր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը