Ուղիղ եթեր
Օրակարգ 7 ամիս առաջ - 20:00 14-01-2026

Օրակարգ․ Հայաստանն Իրանի դեմ գրոհի մաս է դառնում․ Տիգրան Քոչարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Քոչարյանի հետ զրուցել ենք «Թրամփի ուղի» նախագծի իրականացման վերաբերյալ այսօր ընդունված հայ-ամերիկյան համատեղ հայտարարության, Իրանի արձագանքի, տարածաշրջանային զարգացումների վրա դրա հնարավոր ազդեցության, ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի վերջին սկանդալային հայտարարության, դրան հետևած արձագանքների, ներքաղաքական վերջին զարգացումների, խորհրդարանական ընտրություններին ճիշտ ձևաչափերով մասնակցելու անհրաժեշտության, ընդդիմադիր դաշտի վերադասավորումների, Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու շարժառիթների, հնարավոր նոր կալանավորումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Տիգրան Քոչարյանը նկատում է՝ Հայաստանն Իրանի դեմ գրոհի մաս է դառնում։ «Փաստացի գրոհ է սպասվում Իրանի դեմ, և արդեն բացահայտ ԱՄՆ-ն և Թրամփը խոսում են դրա մասին և, ցավոք սրտի, Հայաստանը ոնց որ թե դառնում է դրա մասը․ հիմա ես չգիտեմ՝ պասի՞վ մասը, թե՞ ակտիվ մասը, բայց ամեն դեպքում հենց այսպես Իրանի նորանշանակ դեսպանը այսպիսի վատ արձագանք չէր անի՝ այս ամեն ինչի հետ կապված։ Եվ այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ ոչ միայն Իրանի, այլ մյուս՝ դեռևս մեր դաշնակցի շահերն են վնասվում․ հարվածի տակ է դրվում Ռուսաստանի ներկայությունը՝ սահմանապահների տեսքով՝ Իրանի սահմանին և ընդհանրապես Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում»,- ասաց նա։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ ՀԱԿ-ի՝ ընտրություններին առանձին մասնակցելու որոշմանը՝ Տիգրան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ը իրականում պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին․ «ՀԱԿ-ն անում է այն, ինչը որ միշտ անում է․այսինքն՝ վերջին տարիներին հանրային ձևով կպնելով Նիկոլ Փաշինյան ամեն դեպքում պաշտպանել ու պաշտպանում է անընդհատ»։

Ճշտող հարցին՝ հիմա՞ էլ է նույն բանն անում՝ Քոչարյանը պատասխանեց․ «Հիմա էլ նույն բան է անում էլի։ Ես էլի եմ ասում՝ գիտեք ոնց է՝ միգուցե Լևոն Զուրաբյանի մղումներն ազնիվ են, բայց Լևոն Զուրաբյանին մղողի միտումները ես շատ լավ գիտեմ ինչպիսին են և այլն։ Քանի ես ասեմ որոշակի նախարարներ և օլիգարխներ կան Փաշինյանի կողքը, ես երբեք չեմ հավատա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, և նույն Լևոն Տեր-Պետրոսյանը ծանր ծանր պահերին միշտ Նիկոլ Փաշինյանին հասել է։ Լևոն Տեր-Պետրոսյանը ունի մեկ իր համար՝ երբևէ չթողի, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ ձևի վերարտադրվի»։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ ընտրություններին ընդառաջ որոշ քաղբանտարկյալներ կարող են ազատ արձակվել՝ հավելելով, որ նրանց փոխարեն նոր մարդիկ կհայտնվեն անազատության մեջ։

Մանրամասները՝ հարցազրույցում․


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին