Ուղիղ եթեր
Օրակարգ 1 ամիս առաջ - 21:00 13-07-2026

Օրակարգ. Փորձագետների «կուտոկը» քաշեց Փաշինյանին․ 4 ոտով գազ տվեց՝ տակը մնաց. Տիգրան Քոչարյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հաղորդաշարի շրջանակում Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք Հայաստանում տեղի ունեցող հետընտրական զարգացումների, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործադրվող ճնշումների, դրանից Նիկոլ Փաշինյանի ունեցած ակնկալիքների, խորհրդարանական ընտրությունների արդյունքների, ընդդիմության թույլ տված գլխավոր սխալների, Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության ճգնաժամի, սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու հնարավոր ճանապարհների, ՔՊ-ում ծավալվող ներքին խմորումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի շուրջ։

Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվող փորձագետների «կուտոկը» քաշեց նրան։

«Ես չեմ կարող ասել, որ ինքն այսպես միանձնյա է որոշել, որովհետև նաև հետևում էի Փաշինյանի շրջապատին և այն փորձագիտական, այսպես ասած, շրջանակին, որ ինքն ունի։ Նրանք խորհուրդներ են տալիս իրեն, և բոլորը նրան ասում էին, որ ամսի 7-ից հետո ոչ մի կատաստրոֆա չի լինելու, Ռուսաստանը պետք է Հայաստանի հետ լեզու գտնի, տակ չտո՝ շատ խելոք կգան, սահմանափակումները կհանեն, մեկ է՝ քո հետ պետք է աշխատեն, հա։ Եվ դրանից ոգևորված՝ ինքն էլ, երևի, իր, այսպես ասած, խարակտերի, բնավորության համաձայն, գազ տվեց։ Ոնց որ իրեն խորհուրդ էին տալիս չորս ոտով գազ տալ, էդ չորս ոտով դրեց, գազ տվեց, բայց եկավ հունիսի 8-ը, և ոչ մի բան չփոխվեց։ Ավելին՝ ամեն ինչ ավելի ու ավելի խստացվեց։

Այդ ճարահատյալ փորձը՝ գնալ, Միշուստինի հետ հանդիպել, ինչ-որ բան պոկել այնտեղից, նույնպես արդյունք չտվեց։ Ի միջի այլոց, տեսեք, երբ պարզվեց, որ ինքը Եկատերինբուրգից վերադառնում է ձեռնունայն, հենց այդ ժամանակ էլ կալանավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Այսինքն՝ չստացվեց նաև Միշուստինի վրա, որը, ըստ Փաշինյանի կարծիքի, քիչ թե շատ ավելի փափուկ է վերաբերվում Հայաստանի նկատմամբ, և այնտեղ էլ այդ խնդիրը չլուծվեց։

Զուգահեռաբար նաև Գագիկ Խաչատրյանի որդիների կալանավորման որոշում կայացվեց, և դա ևս փորձեց Միշուստինի վրա վաճառել, որովհետև Միշուստինը Գագիկ Խաչատրյանի հետ ընկերական հարաբերություններ ունի, բայց չի ստացվում։ Եվ նաև քաշել են, այսպես ասենք, ժողովրդական լեզվով, Փաշինյանի այդ «կուտոկը», հա, այդ «կուտոկը»՝ փորձագետների, որոնք ասում էին, որ՝ շատ կներես, Ռուսաստանը հեսա գալու է ու քո հետ լեզու է գտնելու»,- ասաց նա։

Մեդիափորձագետի խոսքով՝ Փաշինյանը հույս ուներ, որ Գագիկ Ծառուկյանը կկոտրվի, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ