Արտաքին 8 ամիս առաջ - 22:26 14-01-2026

ՌԴ-ն մեծացրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները

Թուրքիայի էներգետիկայի շուկայի կարգավորման խորհրդի» տվյալների հիման վրա ռուսական «TASS» լրատվական գործակալությունը հաշվարկել է Ռուսաստանից Թուրքիա արտահանվող բնական և հեղուկ գազի ծավալները:

Ըստ այդմ՝ Ռուսաստանը 2025-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում գազատար խողովակներով Թուրքիային մատակարարել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.4 տոկոսով ավելի շատ բնական գազ՝ ծավալները հասցնելով 18.9 մլրդ խմ-ի:

Նշվում է, որ միայն 2025-ի նոյեմբերին «TürkAkım» և «Mavi Akım» խողովակաշարերով Թուրքիան Ռուսաստանից ներկրել է 1.2 միլիարդ խմ բնական գազ: Այս տվյալներին զուգահեռ ընդգծվում է, որ 2024-ին ևս մատակարարումներում աճ է գրանցվել և այս դեպքում 2.6 տոկոսանոց, ինչի արդյունքում ՌԴ-ից Թուրքիա է արտահանվել ավելի քան 21 միլիարդ խմ բնական գազ, իսկ հեղուկացված գազի մատակարարումների հետ միասին հաշվված՝ 21.5 միլիարդ խմ:

Թուրքական մամուլում տվյալների վերաբերյալ տարածվող լուրերում ՌԴ-ից Թուրքիա գազի մատակարարումների շեշտակի ինտենսիվացումը որակվում է հետևյալ կերպ. «Անակնկալ աճ ռուսական գազի Թուրքիա մատակարարման ծավալներում»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը