Ներքին 8 ամիս առաջ - 17:41 13-01-2026

Երևանում մահվան ելքով վրաերթի դեպքը բացահայտվեց

Հունվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Ավետիք Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 27-ամյա Մ. Օսիպովի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է հունվարի 8-ին ոչ սթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու, Արցախի փողոցում Չինաստանի Հանրապետության քաղաքացուհուն մահվան ելքով վրաերթի ենթարկելու և դեպքի վայրը լքելու մեջ։

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, դատավորը խորհրդակվական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը և Մ. Օսիպովը դատարանից տեղափոխվում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեռ վրաերթի օրը Մ. Օսիպովի հետ է լինում նաև Երևանի բնակիչ 39-ամյա Ա. Գաիջյանը և դեպքի օրը ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզական խմբի պարեկները ավտոմեքենան հայտնաբերել էին վրաերթի վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա և նշված անձինք դրսում կանգնած փորձել էին մոլորեցնել պարեկներին՝ ասելով, որ իրենք ուղղակի կանգնած են, բայց դա նրանց չէր հաջողվել։

Նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Օսիպովի նկատմամբ դատարանը նախկինում 2 անգամ որոշումներ է կայացրել, քանի որ 2 անգամ էլ լինով ոչ սթափ ու չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենա է վարել։ Ինչպես ասում են՝ «Կարմիր կովն իր կաշին չի փոխի», ու քննիչների և պարեկների գրագետ աշխատանքի շնորհիվ ու փաստերի ճնշման տակ է, որ իրական վարորդը բացահայտվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը