Ներքին 7 ամիս առաջ - 16:15 13-01-2026

Փաշինյանը ժամանեց ԵՊՀ. ովքեր էին նրան ուղեկցում

Այսօր ժամը 15:00-ին Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է ԵՊՀ:

Այցի նպատակը ԵՊՀ գրադարանի բացումն էր, որի ընթացքում նա շրջել է գրադարանով:

Փաշինյանին դիմավորել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Փաշինյանը ներս է մտել գլխավոր մուտքով, այնուհետև իջնելով գրադարանի առաջին հարկ, հենց այդ կողմի ելքից էլ լքել է համալսարանը:

Փաշինյանն այս անգամ առանց իր գլխարկի էր, մտնելով՝ նայեց իրեն վերևից նայող գրադարանի աշխատողներին և նրանց ևս բարևեց:

Փաշինյանը չշրջեց ամբողջ գրադարանով, սակայն գրադարանի ամեն հարկից ապահովվում էր նրա անվտանգությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև Փաշինյանի գալը արդեն արգելված էր գլխավոր մասնաշենքի մոտ մեքենաների կայանումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված