Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 7 ամիս առաջ - 13:45 10-01-2026

Կառավարության գովազդած Wizz air-ը ուղևորներին թողել է փողոցում. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականը ազատումներով սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատված մարզպետին, որ սկանդալով հեռացրել էր հենց ինքը, ամիսներ անց իրեն խորհրդական դարձրեց։

Արամ Խաչատրյանը մինչ Լոռու մարզպետ դառնալը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով, մինչ այդ 2018 թվականին Լոռու մարզպետի տեղակալն է եղել, 2012-2016 թվականներին՝ նախկինների ժամանակ, Վանաձորի ավագանու անդամ, իսկ մինչ այդ 8 տարի եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ։ Մինչ այդ 10 տարի եղել է զինվորական։

Հայտնի կախիչի և ցնցուղի պատճառով պաշտոնից ազատված մարզպեը ներկայացրել է 2024 թվականի տարեկան հայտարարագիր, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը ունի 2 բնակարան, որից մեկը 2011 թվականին նվիրատվություն է ստացել Վանաձորում, իսկ 2-րդը 2021 թվականին գնել է կրկին Վանաձորում։

Հետաքրքիրն այն է, որ 2021 թվականին ձեռք բերված գույքի մասին 2022 թվականին ներկայացված հայտարարագրում ոչինչ չկա գրված։ Բայց այդ վրիպակը չի նկատվել ԿԿՀ-ի կողմից: Հետքրքիրն այն է, որ 2018 թվականից առ այսօր ներկայացված ոչ մի հայտարարագրում բնակարանի գնման մասին տեղեկություններ չկան, մասնավորապես դրա արժեքի վերաբերյալ։

Խաչատրյանի հետ համատեղ բնակվող դուստրը՝ Աննա Խաչատրյանը, հայտարարագիր է ներկայացրել, որի համաձայն՝ 1 մլն 639 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանից, որտեղ նախկինում աշխատել է հայրը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուղևորներից ահազանգ է ստացել այն մասին, որ պետական աջակցություն ստացող Wizz Air ավիաընկերությունը Պրահա մեկնածներին բառացիորեն փողոցներն է գցել:

Wizz air-ը անորոշության մեջ է պահում ուղևորներին երեկվանից: Միայն ստացել են նամակ որ չվերթը հետաձգվում է և վերջ. ինչու, որքն ժանանակ չեն պարզաբանել:

Ինստագրամյան Elenchs_blog էջով հայտնի Էլեն Քանդարյանը հրապարակել է տեսանյութ, որ Պրահա–Երևան չվերթը չեղարկվել է՝ առանց հստակ բացատրության։ Նրա խոսքով՝ ուղևորներին ուղարկվել է հյուրանոց ընտրելու հղում, առաջարկվել է ընդամենը 1 օրով կացություն, մինչդեռ հաջորդ թռիչքը, ըստ նրա, 3 օրից է։ «Զրո ինֆորմացիա, զրո կոմունիկացիա հաճախորդի հետ»,— նշել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur