Արտաքին 9 ամիս առաջ - 21:39 09-01-2026

ԱՄՆ-ն Ռուսաստանի «ստվերային նավատորմից» առգրավել է հինգերորդ լցանավը

ԱՄՆ-ն կալանավորել է ևս մեկ նավթատար նավ, որը կասկածվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված լինելու մեջ:

«Օլինա» լցանավը կալանավորվել է Կարիբյան ծովում՝ Տրինիդադի մոտակայքում, և նրա վրա բարձրացել են ԱՄՆ-ի Ափամերձ պահպանության ծառայության աշխատակիցները:

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Միացյալ Նահանգների Հարավային հրամանատարության տվյալներով՝ գործողությունն ընթացել է առանց միջադեպերի:

«Այսօր մեր համատեղ միջգերատեսչական ուժերը կրկին հստակ ուղերձ հղեցին առ այն, որ հանցագործների համար անվտանգ ապաստան չկա։ Տեղի ունեցած գործողության ընթացքում USS Gerald R. Ford ավիակրի վրա տեղեկայված «Հարավային նիզակ» համատեղ մարտական ​​​​խմբի ծովային հետևակն ու նավաստիները Կարիբյան ծովում կանգնեցրել են «Օլինա» լցանավը»- հայտնել է Հարավային հրամանատարությունը սոցցանցում հրապարակված գրառման մեջ։

Ամերիկյան կողմը նշում է, որ լցանավն օգտագործվել է նավթ տեղափոխելու համար՝ շրջանցելով պատժամիջոցները։

«ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության «Հարավային նիզակ» գործողությունը շարունակում է անսասան մնալ իր առաքելության մեջ՝ խափանելով անօրինական գործունեությունը և վերականգնելով անվտանգությունը Արևմտյան կիսագնդում», - ասված է գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը