Արտաքին 9 ամիս առաջ - 21:52 08-01-2026

Թուրքիայի ռազմարդյունաբերությունն ընդգրկվել է գերտերությունների շարքում

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի արագ զարգացող ռազմական արդյունաբերությունն ընդգրկվել է աշխարհի խոշորագույն ռազմական արդյունաբերական ընկերությունների առաջատար 20-ի մեջ՝ ընկերությունների շուկայական արժեքների հիման վրա կազմված միջազգային վարկանիշում։

Ցանկում ընդգրկված է թուրքական «ASELSAN» ընկերությունը՝ շուրջ 27․82 մլրդ դոլար շուկայական արժեքով՝ առաջ անցնելով մի շարք միջազգային հսկաներից և ամրապնդելով Թուրքիայի դիրքերը գլոբալ ռազմական արդյունաբերության շուկայում։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի խոշոր ընկերությունների գերակայությամբ ցուցակում «ASELSAN»-ը դարձել է միակ թուրքական ընկերությունը, որը տեղ է գտել առաջին 20-յակում։

Միջազգային գնահատականների համաձայն՝ Թուրքիայի ռազմական արդյունաբերության զարգացումը նկատելի է նաև արտահանման ոլորտում, որտեղ վերջին տարիներին արձանագրվել է աճ՝ նոր տեխնոլոգիաների ներդրման և արտաքին շուկաներում ներկայության ընդլայնման հաշվին, ինչը միաժամանակ ուժեղացնում է երկրի ռազմավարական և տնտեսական դիրքերը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը