Ներքին 9 ամիս առաջ - 13:47 30-12-2025

Նոր բիզնես է ծագում․ վաճառվում է առյուծի ձագ՝ 960 հազարով

Հայտնի կայքերից մեկում հայտնվել է հայտարարություն առյուծի ձագի վաճառքի մասին, գինը՝ 960 հազար դրամ։ Տպավորություն է, որ հայտարարատուն փորձառու է այս գործում, գիտի պահանջներն ու կանոնները, ուստի՝ կարելի է ասել, որ սա արդեն ծագող նոր բիզնես է։

«Խաղկոտ, շատ հետաքրքրասեր, լիովին հնազանդ, սիրում է ուշադրություն և երկար ցերեկային քուն: Հարմար է մարդկանց և խոշոր կենդանիների հետ շփվելուն: Լիովին պատվաստված է՝ ըստ տարիքի (անասնաբուժական անձնագրում առկա են բոլոր նշանները), միկրոչիպավորված է և պարբերաբար ենթարկվում է մասնագիտացված անասնաբույժի զննման»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարատուն նշում է, որ պահանջվում է ընդարձակ բացօթյա վանդակ, տաքացվող քնելու տարածք և խիստ մսակեր սննդակարգ։ Նաև կարևոր է համարվում, որ գնորդն ունենա վայրի կենդանիներ պահելու թույլտվություն։

«Առյուծի ձագերը վաճառվում են միայն պատասխանատու և փորձառու անհատներին կամ կազմակերպություններին, որոնք ապացուցված կարողություն ունեն ապահովելու անհրաժեշտ պայմանները և իրավաբանական օգնությունը: Մենք տրամադրում ենք ցմահ խորհրդատվական աջակցություն:

Զանգահարեք միայն այն դեպքում, եթե իսկապես պատրաստ եք դառնալ գազանների արքայի տերը և կարող եք նրան ապահովել արժանապատիվ և անվտանգ կյանքով»,- ընդգծում է հայտարարատուն և հիեցնում, որ վայրի կենդանիների, ինչպիսիք են առյուծները, պահելը խստորեն կարգավորվում է օրենքով և պահանջում է հատուկ պայմաններ, թույլտվություններ և պատասխանատվության բարձր մակարդակ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում