Ներքին 10 ամիս առաջ - 11:32 30-12-2025

2026-ը կլինի հերթական թռիչքի, համարձակ նորարարությունների տարի. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ նախագահի շնորհավորական ուղերձը։

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հարկ վճարողներ,

Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Երախտագիտություն եմ հայտնում հարկ վճարողներին՝ 2025 թվականին դրսևորած հարկային կարգապահության, հոգատարության և բարեխղճության համար, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմին՝ նվիրված և պատասխանատու աշխատանքի համար։

Անցնող տարին ևս մեկ անգամ հաստատեց հարկային և մաքսային ծառայությունների առանցքային դերը պետության առաջանցիկ զարգացման, տնտեսական անվտանգության և հասարակության ու հարկ վճարողների արդար սպասելիքների ապահովման գործում։

2025 թվականին ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում կարողացել ենք ամրապնդել հարկ վճարող–ՊԵԿ-պետություն փոխվստահությունը, ապահովել եկամուտների բարձր երկնիշ աճ և զգալիորեն կրճատել ստվերային տնտեսությունը։

2026 թվականին մենք շարունակելու ենք բարեփոխումների գործընթացը՝ առաջնահերթ համարելով վարչարարության կատարելագործումը, թվային լուծումների և արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնումը, ինչպես նաև վերլուծական կարողությունների զարգացումը։ Առաջիկայում ավելի կբարելավենք քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, կկրճատենք գործընթացների ժամանակատարությունը:

Մեզ համար կարևոր է ձևավորել մարդակենտրոն համակարգ և խորացնել հարկ վճարողի հետ ազնիվ, թափանցիկ ու գործընկերային հարաբերությունները։ Միաժամանակ կարևոր է պահպանել հարկերի վճարման բարձր աճի տեմպերը։

2026-ին մեր գործունեության առանցքային թիրախներից կշարունակի լինել կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը։ Պետք է հետևողականորեն և վճռականորեն գործենք այս ուղղությամբ՝ պահպանելով համակարգի անաղարտությունը և յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատվության բարձր մակարդակը։ Այդ չարիքի հաղթահարումը մեր հետագա հաջողությունների կարևոր նախապայմաններից է։

2026-ը մեր պետության համար բեկումնային տարի է լինելու՝ հագեցած հարկային ռեֆորմներով, Խաղաղության օրակարգից և խաչմերուկ ու լոգիստիկ հանգույց դառնալու ջանքերից բխող մաքսային ենթակառուցվածքների ձևավորման ու մաքսային ծառայության մեծ քայլերով: Համոզված եմ, որ ՊԵԿ-ն ունի այդ ռեֆորմներին և վերափոխումներին աջակցելու և որոշ դեպքերում առաջնորդելու մեծ ներուժ:

Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ 2026 թվականը կլինի հերթական թռիչքի, համարձակ նորարարությունների, մարդակենտրոն մոտեցման խորացման, հասարակության ու պետության առավել ամրապնդված վստահության տարի։

Թող գալիք տարին ձեզ և ձեր ընտանիքներին պարգևի խաղաղություն, առողջություն և բարեկեցություն։ Համոզված եմ շատերդ վերագտել եք հարկ վճարելու առաքելությունը և կշարունակեք դրանով վարակել մյուսներին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ