Մամուլ 5 տարի առաջ - 08:03 24-08-2021

Երբ քաղաքի պատասխանատուն խոհանոցի դիզայներ է. ով է Ֆիզգարադոկի հողերի համարձակ «հանձնողը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաք Երեւանում քննարկվում են Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեում («Ֆիզիկայի գիտավան»)՝ այգու տարածքում իրականացվող շինարարությանն ուղեկցող բիրտ դրսեւորումները: Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են թաքնված այդ գործընթացի հետեւում։ Պարզվում է՝ դեռ վաղուց են շատ մարդիկ փորձ արել այդ հատվածում բազմաբնակարան շենք կառուցել, սակայն չի հաջողվել, գոնե Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը չի հաստատել նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Դավիթ Ճգնավորյանի փաստացի «թույլտվությամբ» է եղել Ֆիզգարադոկի հողերի «հանձնումը»: Ըստ մեր տեղեկությունների՝ Ճգնավորյանն ու Մարությանն են համարել, որ արժե Երեւան քաղաքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի այգու տարածքում շինթույլտվություն տալ:

Իսկ թե ովքեր են կառուցապատողները, դժվար է ասել, քանի որ նշվում է, թե մոսկվայաբնակ գործարարներ են, բայց, տարօրինակ զուգադիպությամբ, ընկերությունն օֆշորում է գրանցված: Եւ այս պայմաններում արդեն մի քանի օր է՝ այգու տարածքում թեժ բողոքի ակցիաներ են իրականացվում, մարդկանց են բռնի բերման ենթարկում:

Իսկ ո՞վ է Ճգնավորյանը՝ այդ համարձակը… Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ նա Հայկ Մարությանի տան խոհանոցի դիզայներն է՝ «Սֆերա» ընկերության հիմնադիրն ու գլխավոր դիզայները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում