Ներքին 10 ամիս առաջ - 14:31 29-12-2025

«ՀայաՔվեն» ամփոփում է 2025 թվականը

«Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնությունն ամփոփել է 2025 թվականը՝ այն ներկայացնելով պատրաստված տեսանյութի տեսքով։

Տեսանյութում ներկայացվում են նախաձեռնության կատարած աշխատանքները, ակցիաներն ու ձեռքբերումները անցնող տարում։ Մասնավորապես՝ նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն, անդրադառնալով Երևանում տրանսպորտի սակագների բարձրացմանը, նշում է. «Այն սակագները, որոնք առաջարկվում են, տնտեսապես հիմնավորված չեն, իրավականորեն հաստատված չեն, ուստի՝ մենք շարունակում ենք բոյկոտի գործողությունները։ Միասին մենք կկարողանանք վերականգնել սոցիալական արդարությունը Երևան քաղաքում»:

Անդրադառնալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ սկսված արշավին, «Հայաքվեի» անդամները նշում են.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր բոլորի սրբությունն է, մեր համազգային սրբությունն է, մեր 1700 տարիների քրիստոնեական կյանքի վկան և առհավատչյան է»։

Տեսանյութում անդրադարձ է արվում նաև Գյումրիում և Փարաքարում ընտրությունների ժամանակ «Հայաքվեի» գործունեությանը, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նախաձեռնությանը, խոսքի ազատության ոտնահարումներին և այլ կարևոր հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ