Ներքին 10 ամիս առաջ - 15:20 28-12-2025

Միքայել Սրբազանը, հավանաբար, Նոր տարին հիվանդանոցում կանցկացնի, որոշակի դժվարություններ կան. փաստաբան

Հայաստանում ապօրինի կալանավորված, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը օրեր առաջ վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում. հիշեցնենք, որ վիրահատության հրատապության մասին պաշտպանների թիմն ահազանգում էր, սակայն ՔԿՀ-ից խնդիրներ էին առաջացնում:

Միքայել Սրբազանը հետվիրահատական գործընթացի մեջ է, որոշակի դժվարություններ կան, որը հուսով ենք շուտով կհաղթահարվեն, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Երևանի կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին, որովհետև ցանկացած հարց փորձում է դժվարացնել, առաջացնում են ոչ բարձր մակարդակի դժվարություններ»,- հայտնել է փաստաբանը:

Զոհրաբյանը նշել է, որ Սրբազանը, հավանաբար, Նոր տարին հիվանդանոցում կանցկացնի:

«Եթե վիրահատության հետ կապված լրատվամիջոցների ճնշումը չլիներ, էլի ձգձգելու էին և փորձելու ուշացնել: Վիրահատությունը որոշակի իմաստով բարդ էր և, ըստ բժիշկների, ուշացրել էինք», - ասել է Զոհրաբյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ