Ներքին 10 ամիս առաջ - 21:35 27-12-2025

Գեղարքունիքի դպրոցներից մեկում ուսուցչուհին հոգեբանական բռնության է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 19-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել աշակերտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բնակավայրի դպրոցներից մեկում ուսուցչուհին, պարբերաբար, տարբեր պատճառաբանություններով նշված դպրոցի դասասենյակում ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Այս պահին, նախաքննության շահերից ելնելով, որոշ հանգամանքներ լրատվամիջոցը չի հայտնում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ