Ներքին 10 ամիս առաջ - 21:12 26-12-2025

Մահացել է ՀՅԴ-ական Մասիս Ալեքսանտրեանը

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը ցավակցական հեռագիր է հղել․

«ՀՅԴ Բյուրոն խոր վշտով գուժում է սիրելի ընկեր Մասիս Ալեքսանտրեանի մահը։ Մեր վշտակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, ընկերներին և մտերիմներին, կիսում ենք կորստի ցավը։

Արժևորելով սիրելի ընկերոջ անցած ճանապարհն ու ունեցած վաստակն, արձանագրում ենք, որ
Մասիս Ալեքսանտրեանը դեռևս 1962-ից է միացել է ՀՅԴ շարքերին։ Համալսարանական կրթություն ստանալով Անգլիայում, այնուհետև Լիբանանում պաշտոնավարել է Ernst & Young միջազգային ընկերությունում։ Երկար տարիներ ծառայել է Լիբանանի ազգային իշխանության մարմիններում, արգասաբեր գործունեություն ծավալել Լիբանանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեին կից մարմիններում։

Երկար տարիներ նա մաս է կազմել ԱՌԻ վարչությանը, մասնավորապես իր ջանքերը ներդնելով Բերձորում 50 բնակելի տների կառուցմանը։Ընկ․ Մասիս Ալեքսանտրեանը եղել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հանձնախմբի, ինչպես նաև «Համազգայինի» հիմնադրամների մարմնի անդամ։

Մասիս Ալեքսանտրեան ընկերոջ և ազգային-կուսակցական նվիրյալ գործչի անունն ու գործը կմնան մեր հիշողության մեջ՝ երախտիքի, ցավի և սիրո անմոռանալի զգացումով։ Հիշատակը վառ և թող Աստված լուսավորի մեր գաղափարական ընկերոջ հոգին։

ՀՅԴ Բյուրո
26 -ը դեկտեմբերի, 2025 թ»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ