Ներքին 10 ամիս առաջ - 19:56 26-12-2025

Դատախազությունն ուսումնասիրել է Աղվան Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների գույքը

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների գույքը։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Ազդարար» համակարգից։

Աղվան Վարդանյանը, նրա ընտանիքի անդամները՝ Վահե Վարդանյանը, Ցողիկ Բեջանյանը, Անի Վարդանյանը, Վարդուհի Վարդանյանը, Ռուբեն Մարկոսյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ իրենց գույքի ուսումնասիրության վերաբերյալ եզրակացությանը ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու։

Ծանուցմամբ պարզ է դառնում, որ գույքի ուսումնասիրությունը դատախազությունը սկսել է երկու տարի առաջ՝ 2023թ․ հունվարի 25-ին։

Համաձայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 13-րդ հոդվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ուսումնասիրության նախնական արդյունքներով Իրավասու մարմինը կազմել է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ամփոփագիր: Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- մասնավորապես նշված է հրապարակման մեջ։

Թե ինչ չափի գույքի մասին է խոսքը՝ դեռ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ