Ներքին 10 ամիս առաջ - 17:03 26-12-2025

Վայոց ձորում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Հայկ Հ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Իսկ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կողաշրջման հետևանքով խոճկորները չեն սատկել։ Մի քանիսը դիմել էին «փախուստի», բարեբախտաբար քաղաքացիները վարորդի հետ կարողացել են բոլոր խոճկորներին հայտնաբերել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ