Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 16:45 26-12-2025

TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի ԵՄ արտահանելու և ՌԴ-ն ու Չինաստանը շրջանցելու մասին է. միջազգայնագետ

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանի՝ Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Հիշու՞մ եք Օ՛Բրայանի հայտարարությունը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։

Դե հիմա կապեք այս հայտարարությունը Թրամփի այսօրվա ռեգիոնալ քաղաքականության հետ, նայեք Ղազախստանի վերջին ակտիվությանը Հայաստանի հետ հարաբերություններում, տեսեք երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների ենթակառուցվածքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, և ամբողջական պատկերը իսկույն կհավաքվի»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին