Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, և ի՞նչ կապ կարող է ունենալ այդ սցենարը նոր Սահմանադրության ընդունման հետ։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունների մասին խոսքը իրական քաղաքական ծրագիր է, թե՞ ճնշման միջոց ընդդիմության նկատմամբ՝ խորհրդարանում սահմանադրական գործընթացի համար անհրաժեշտ ձայները ստանալու համար։
Այս վերլուծության մեջ քննարկում եմ Փաշինյանի հայտարարության հնարավոր քաղաքական հաշվարկը, ներկայացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ընդդիմությունը չտա անհրաժեշտ ձայները, և ինչու կարող են ՏԻՄ ընտրություններն ու տեղական վարչական ռեսուրսները կարևոր դառնալ հնարավոր արտահերթ ընտրությունների կամ սահմանադրական հանրաքվեի դեպքում։
Անդրադառնում եմ նաև ընդդիմության առջև հնարավոր ընտրությանը․ եթե այն հրաժարվի տալ անհրաժեշտ ձայները, կարող է ակտիվանալ արտահերթ ընտրությունների սցենարը, իսկ եթե համաձայնի՝ Սահմանադրության նախագիծը կարող է հասնել հանրաքվեի։ Այս վերլուծության նպատակն է հասկանալ, թե ինչ քաղաքական հաշվարկ կա այս հայտարարության հետևում և ինչ զարգացումներ կարող են հաջորդել»։