Արտաքին 10 ամիս առաջ - 13:28 24-12-2025

Օվերչուկը հայտարարել է Ադրբեջանի միջոցով Հայաստան արտահանումը ընդլայնելու ծրագրերի մասին

Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի միջոցով Հայաստան առաքվող ապրանքների տեսականին ընդլայնելու հնարավորությունը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հացահատիկից բացի, քննարկվում են պարարտանյութերի մատակարարումները, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բեռների հետադարձ բեռնափոխադրման կազմակերպումը։

«Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, մենք սա իսկապես էական ենք համարում. ռուսական հացահատիկով բեռնված առաջին գնացքն անցել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ և Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության ժամանակաշրջանում առաջին անգամ հացահատիկով բեռնված առաջին գնացքն է անցել», - ասել է նա։

Ինչպես հստակեցրել է փոխվարչապետը, ներկայումս մշակվում է այս տրանսպորտային միջանցքն այլ տեսակի բեռների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը։

Բացի այդ, Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքով բեռնված երկաթուղային շարժակազմ։ Զուգահեռաբար Մոսկվան և Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների կազմակերպման հեռանկարը։

Փոխվարչապետի խոսքով՝ նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է