Ներքին 9 ամիս առաջ - 20:04 17-12-2025

Խնդրում եմ իմ դիմումը Ալիևային չընդունել որպես քաղաքականություն, այլ ընկալել կարեկցանքով. Վիգեն Էուլջեքջյանի կին

Խնդրում եմ իմ դիմումը փոխնախագահ Ալիևային չընկալել որպես քաղաքականություն ու չընդունել զայրույթով, այլ ընկալել սրտացավությամբ ու կարեկցանքով։

Այս մասին գրել է Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը՝ անդրադառնալով իր՝ Մեհրիբան Ալիևային գրված դիմումի շուրջ քննադատություններին։

«Իմ ամուսինը այլևս չի կարող քայլել, և նրա երկարատև տառապանքը դարձել է անտանելի՝ ոչ միայն իր համար, այլև մեզ համար, ովքեր նրան սիրում են։ Մեր ընտանիքը խիստ կարիքի մեջ է նրա ներկայության, ուժի և արժանապատվության՝ որպես ամուսին և հայր։

Այս ներողամտության խնդրանքը գալիս է մարդկայնությունից և անհրաժեշտությունից։
Ես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր կարդում են սա, նայել այս խնդրանքին ի կարեկցանքով, հասկանալով, որ նման պահերին ողորմածությունը կարող է բուժել վերքերը, այլ ոչ թե խորացնել դրանք»,- իր սոցիալական էջում գրել է գրել է Էուլջեքջյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի