Ուղիղ եթեր
Մամուլ 10 ամիս առաջ - 07:11 25-10-2025

Բաքվում գտնվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի հարազատները միջնորդություն են ներկայացրել ՄԱԿ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բաքվում գտնվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի հարազատները ArmLur.am լրատվականին հայտնում են, որ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։
Նրա փաստաբանները պնդում են, որ Էուլջեքջյանի կալանավորումն ու դատապարտումը կամայական են եւ խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։


Փաստաբանների կողմից ներկայացված միջնորդագրում ներկայացված են երկու հիմնական փաստարկներ՝
1. իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն ռազմական դատարանը դատել եւ դատապարտել է նրան՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն դեպքում, երբ ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։
2. «Վարձկան» մեղադրանքի սխալ կիրառում. որպես հայ քաղաքացի՝ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան՝ համաձայն Ժնեւի կոնվենցիաների։
Բացի դրանից, նրա փաստաբանները խնդրել են WGAD-ի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի եւ Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Դիմումը հղում է կատարում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր, գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությանը եւ Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ի (CFTJ) կողմից ներկայացված պաշտոնական բողոքին, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները։
ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 1991 թվականին՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս, հետաքննում է ազատությունից անօրինական զրկման դեպքերը եւ տրամադրում է իրավական կարծիքներ, հրատապ բողոքներ եւ առաջարկություններ՝ այդ թվում ազատ արձակման եւ փոխհատուցման վերաբերյալ։
Հիշեցնենք՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 11-ին։ Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի