Արտաքին 11 ամիս առաջ - 21:14 17-12-2025

Թուրքիայի իշխող ուժն առաջիկա ընտրություններում կարող է իր դիրքերը զիջել ընդդիմությանը

Թուրքական «Asal Araştırma» հետազոտական ընկերութունը 2025-ի վերջին սոցհարցումն է անցկացրել Թուրքիայի ընտրողների շրջանում: Տեղական մեդիայում սոցհարցման արդյունքները որակվել են որպես «մեծ անակնկալ»:

Մասնավորապես 2025-ի դեկտեմբերին Թուրքիայի 26 շրջանում ընտրողներին ուղղել են «Եթե այս կիրակի պատգամավորական համընդհանուր ընտրություն լինի, Ձեր ձայնը ո՞ր քաղաքական կուսակցությանը կտաք» հարցը, որին դժվարացել է պատասխանել/ ասել է՝ «չեմ քվեարկելու» մասնակիցների 27.4 տոկոսը՝ որն էլ եղել է ամենաշատ տրված պատասխանը:

Հարցվածների 24.6 տոկոսն էլ նշել է, որ ընտրություններում իր ձայնը տալու է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺՀԿ), իսկ 22.8 տոկոսը՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ):

Ermenihaber

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի