Ներքին 4 տարի առաջ - 15:55 24-01-2022

Զանգեզուրի կոմբինատը ՀՀ ամենախոշոր հարկատուն է. «Գազպրոմ Արմենիան» զիջել է դիրքերը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ու նրանց վճարած հարկերի ցանկը, որի առաջին հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է. ԶՊԿ–ն տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 48 մլրդ 842 մլն դրամ։

Հետաքրքրական է, որ կոմբինատը տարվա առաջին 3 եռամսյակում` հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում, ՀՀ խոշոր հարկատուների ցանկում մշտապես զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «Գազպրոմ Արմենիայից» հետո։ Եվ միայն տարեվերջին` չորրորդ եռամսյակում է գլխավորել հարկատուների ցանկը` շուրջ 1 մլրդ դրամով գերազանցելով «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերի չափը։ Սա թերևս համաշխարհային շուկայում պղնձի գնի անկասելի բարձրացման հետևանք է։

«Գազպրոմ Արմենիան» այս տարվա ընթացքում 47 մլրդ 825 մլն դրամի հարկ է վճարել բյուջե։

Երրորդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է (42 մլրդ 656 մլն դրամ), չորրորդը` «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը 42 մլրդ 157 մլն դրամ հարկ է վճարել բյուջե։

Ավանդաբար խոշոր հարկատուների տասնյակում են շարունակում մնալ «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները` համապատասխանաբար 20.8 և 20.3 մլրդ դրամ հարկային մուտքերով։

Խոշոր 10 հարկատուների շարքում են նաև հեղուկ վառելիքի շուկայի խոշոր ընկերությունները`

«Ֆլեշը» (18,1 մլրդ) և «Սի Փի Էս օյլ»–ը (15,4 մլրդ)։

Կապի օպերատորներից խոշորների տասնյակում է միայն «ՄՏՍ Հայաստանը»` 15.7 մլրդ դրամ տարեկան հարկերով։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ԹԵՂՈՒՏ» հանքարդյունաբերող ընկերությունը, որն այս տարվա ընթացքում 15.3 մլրդ դրամի հարկ է մուծել պետությանը։

Նշենք, որ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողները միասին 2021թ.–ի ընթացքում ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ հարկ են վճարել պետական բյուջե:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, մաքսային մարմին կատարված վճարումները` ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում