Արտաքին 9 ամիս առաջ - 11:48 17-12-2025

Միացյալ Նահանգներն արգելել է ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հունվարի 1-ից Միացյալ Նահանգներ մուտքի լիակատար արգելք է սահմանել ևս յոթ պետությունների քաղաքացիների համար։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Արգելքը սահմանվել է Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի և Սիրիայի քաղաքացիների համար։ Հրամանագիրը նաև նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք և սահմանափակումներ «այն անձանց համար, ովքեր ճանապարհորդում են Պաղեստինի ինքնավարության փաստաթղթերով»։ Մուտքի լիակատար արգելք է սահմանվել նաև Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար, որոնց նկատմամբ նախկինում գործում էին մասնակի սահմանափակումներ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թրամփն ուժի մեջ է թողել ԱՄՆ մուտքի արգելքն Աֆղանստանի, Հայիթիի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիների համար։

Բացի այդ, mուտքի մասնակի սահմանափակումներ են կիրառվում Անգոլայի, Անտիգուա և Բարբուդայի, Բենինի, Կոտ դ’Իվուարի, Դոմինիկայի, Գաբոնի, Գամբիայի, Մալավիի, Մավրիտանիայի, Նիգերիայի, Սենեգալի, Տանզանիայի, Տոնգայի Թագավորության, Զամբիայի և Զիմբաբվեի քաղաքացիների համար։

Սահմանափակումները մասամբ մեղմացվել են Թուրքմենստանի նկատմամբ, այժմ Միացյալ Նահանգներն այդ երկրի քաղաքացիների համար մուտքը թույլատրում է ոչ ներգաղթային այցագրերով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում