Ներքին 10 ամիս առաջ - 11:28 17-12-2025

Գողության դեպք՝ Երևանում․ 34-ամյա ՌԴ քաղաքացին նկատել է, որ դրամապանակից գումար է պակասում․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբրի 8-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել ՌԴ քաղաքացի 34-ամյա Նիկիտա Բ․-ն, մատնացույց արել 3 անչափահասների ու հայտնել, որ նրանցից մեկն իրեն գրկել է և իր դրամապանակը ընկել է գրպանից՝ իսկ մյուսն այն վերադարձրել է, ինչից հետո նկատել է, որ դրամապանակից գումար է պակասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով պարեկները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են ներկայացրել Երևանի բնակիչներ 15-ամյա Ա․ Ք․-ին, 15-ամյա Ն․ Ս․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում Ա․ Ք․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»