Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռազմական արբանյակը՝ «Titania»-ն՝ տիեզերական հետախուզության և դիտարկման համար, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Միացյալ թագավորությունը «Titania» արբանյակը դուրս է բերել ուղեծիր՝ հնարավորություն տալով իր զինված ուժերին բարելավել տիեզերքից իրականացվող դիտարկումը»,-նշված է մամլո հաղորդագրությունում։
ISTARI ծրագրի շրջանակներում ստեղծված արբանյակը, որը նախատեսված է տիեզերքից հետախուզական, հսկողական և դիտարկման հնարավորությունների ընդլայնման համար, կշռում է 100 կիլոգրամ, այն Երկրի շուրջ պտտվում է յուրաքանչյուր 90 րոպեն մեկ։
Առաջին արբանյակը՝ «Tyche»-ը,Մեծ Բրիտանիան ուղեծիր էր դուրս բերել 2024 թվականին և նախատեսում է առաջիկայում ևս երկու արբանյակ գործարկել։