Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 19:04 16-12-2025

TRIPP․ երաշխիքների անվան տակ՝ սուվերենության սահմանափակում. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

TRIPP․ երաշխիքների անվան տակ՝ սուվերենության սահմանափակում

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի վերջին հարցազրույցը TRIPP նախաձեռնության վերաբերյալ, չնայած հանգստացնող ձևակերպումներին, իրականում բարձրացնում է մի շարք խորքային և մտահոգիչ հարցեր։

«Համատեղ ձեռնարկության» մասին խոսքը առավելապես ձևական բնույթ ունի։

Իրականում ակնհայտ է, որ խոսքը գնում է ամերիկյան նախաձեռնության մասին, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե հավասար գործընկերոջ, այլ գործընթացում պարզապես մասնակցող կողմի դերով։

Պատահական չէ, որ ընդգծվում է՝ «Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ»․ այս ձևակերպումը առավելապես ներքաղաքական նշանակություն ունի և կոչված է իշխանության համար ապահովելու իրավիճակի ներկայացման ընդունելի տեսք։

«Համատեղ» ձեռնարկությունը կարող է ֆորմալ լինել, իսկ «մշտական տեղ սեղանի շուրջ» արտահայտությունը՝ պարզապես դեմք փրկելու միջոց՝ Փաշինյանին թույլ տալու վաճառել այն որպես հաղթանակ։

TRIPP-ը չի ներկայացվում որպես «միջանցք», սակայն իր գործառութային տրամաբանությամբ ստեղծում է միջանցքային ռեժիմ։

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը դուրս է բերվում Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային ու կառավարչական դաշտ։

Սա նշանակում է՝ ոչ թե տարածքի ձևական կորուստ, այլ դրա նկատմամբ լիարժեք վերահսկողության էական սահմանափակում։

Այս մոտեցումը լուրջ սահմանադրական խնդիրներ է առաջացնում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը ինքնիշխանությունը սահմանում է ոչ միայն որպես ձևական կարգավիճակ, այլ որպես բովանդակային լիազորությունների ամբողջություն։

Իսկ 205-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն տարածքի փոփոխությանը, այլ նաև դրա իրավական կարգավիճակի փոփոխությանը։

Եթե Սյունիքում սահմանվում է հատուկ իրավական ռեժիմ՝ արտաքին երաշխիքներով և կառավարման մեխանիզմներով, ապա իրավացիորեն ծագում է հարց՝ արդյո՞ք նման որոշումը հնարավոր է առանց հանրաքվեի։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի արձագանքը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բաց տեքստով հայտարարել է, որ Կովկասի վերաբերյալ, այսպես կոչված, Թրամփի ծրագիրը իր բովանդակությամբ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է այդ նախաձեռնությանը։

Նրա այն դիտարկումը, որ ԱՄՆ-ը զգայուն տարածաշրջաններում տնտեսական ծրագրերի անվան տակ ժամանակի ընթացքում ընդլայնում է իր ներկայությունը մինչև ռազմական և հետախուզական մակարդակներ, պետք է ընկալել ոչ թե որպես հռետորաբանություն, այլ որպես երկարամյա փորձից բխող զգուշացում։

TRIPP-ի շուրջ քննարկումները չի կարելի սահմանափակել ճանապարհի անվտանգությամբ կամ ներդրումների պաշտպանությամբ։

Խնդիրը շատ ավելի խորքային է․ խոսքը Հայաստանի՝ իր սեփական տարածքում ռազմավարական նշանակության որոշումներ ընդունելու իրավունքի աստիճանական սահմանափակման մասին է։

Սա այն մոդելն է, որտեղ կորուստը տեղի չի ունենում մեկ ստորագրությամբ։ Այն տեղի է ունենում փուլ առ փուլ՝ պայմանագրերի, «համատեղ կառավարման» և արտաքին երաշխիքների անվան տակ։

Եթե իշխանությունը վստահ է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն խաթարվում, ապա պարտավոր է հրապարակել բոլոր փաստաթղթերը, ներկայացնել հստակ սահմանադրական հիմնավորումներ և չխուսափել հանրաքվեի հարցից։

Հակառակ դեպքում TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է ոչ թե որպես զարգացման նախաձեռնություն, այլ որպես սուվերենության մաշման հերթական փուլ։

Ի՞նչ է սա իրականում՝ խաղաղության և բարգավաճման ուղի՞, թե՞ ինքնիշխանության նոր զիջում՝ ամերիկյան շահերի դիմաց:

Սա ոչ թե հռետորական, այլ խորքային հարց է, քանի որ կայացվելիք որոշման հետևանքները կլինեն երկարատև։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին