Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 17:45 15-12-2025

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների աջակցության հարցը

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների աջակցության համակարգման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը։

Նա հայտնել է, որ արդյունավետ նախաճաշ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Արտաքին գործերի խորհրդի նիստին ընդառաջ։

«Եվրամիությունն ու Շվեդիան վերահաստատել են անփոփոխ աջակցությունը Հայաստանի հետ կապերի խորացմանը։ Քննարկել ենք բարեփոխումների ծրագրին ընդհանուր հանձնառությունը և Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների աջակցության համակարգումը»,– գրել է Ստեներգարդը։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի