Արտաքին 2 ամիս առաջ - 23:56 24-07-2026

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է անցկացրել իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիբիհան հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես տեղեկացրեցի իմ թուրք գործընկերոջը Ռուսաստանի կողմից Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ ահաբեկչության սրման մասին։ Հաշվի առնելով, որ Թուրքիան Սևծովյան ամենաուժեղ տերությունն է՝ 2022 թվականից ի վեր խաղաղության ջանքերի հաջողությամբ, Անկարան կարող է կարևոր դեր խաղալ նավարկության ազատության վերականգնման գործում»,- գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Նա նաև հավելել է, որ Ֆիդանի հետ խոսել է Սև ծովում նավարկության ազատությունը վերականգնելու և համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու ուղիների մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը