Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 09-12-2025

Փաշինյանի անձնակազմի աշխատողները գումարով վարորդական իրավունք են տալիս․ կոռուպցիա չի՞․ հարցում

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Սկսած 2003 թվականից, ամեն տարի դեկտեմբերի 9-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։
2025 թվականի սկզբին հրապարակված տվյալներով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 2023 թվականի համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչ եք կարծում Հայաստանում համակարգային կոռուպցիա կա՞»։

Հարցվածների մի մասը նշեց, որ կոռուպցիա միշտ և բոլոր տեղերում կա, որոշներն էլ ասացին, որ աստիճանաբար նվազում է։
«Էդ որտեղ չկա, որ Հայաստանում էլ չլինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հիմա դեպի ավելի վատն ենք գնում։
«Եթե 20 տարի առաջ օրինակ մեքենայի վարորդական կարողանում էի ընդհամենը 20000 դրամ շնորհակալությամբ, դա էլ ա կոռուպցիա, բայց այսօր տվյալներ գիտենք Փաշինյանի անձնակազմի աշխատողներից, որպեսզի առանց քննությունների կարողանաս ստանալ վարորդական իրավունք։ Այո, կոռուպցիա է դա, այնպես որ ոչինչ չի փոխվել ավելի վատն ենք դեպի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կոռուպցիա կա հատկապես ոստիկանության համակարգում։
«Վստահ չեմ, բայց կասկածներ ունեմ, մանավանդ արդարադատության համակարգում շատ անորոշ վիճակ է, էդտեղ էլ թերևս կոռուպցիա կա, հատկապես ոստիկանության համակարգում հաստատ»,- ասաց նա։

«Լիքը, շատ։ Առաջինը ղեկավարություններն են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում