Արտաքին 11 ամիս առաջ - 15:46 07-12-2025

Զելենսկին հայտնել է, որ «շատ կառուցողական» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ «շատ կառուցողական» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ, որը գլխավորում են հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները:

Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան կողմերի միջև նախորդ օրերին կայացած բանակցություններից հետո Զելենսկին Տելեգրամում գրել է, որ «Ուկրաինան հավատարիմ է շարունակելու ազնիվ աշխատանքը ամերիկյան կողմի հետ՝ իրական խաղաղության հասնելու համար»: Նա հավելել է, որ կողմերը համաձայնեցրել են հետագա քայլերը և բանակցությունների ձևաչափը՝ առանց մանրամասներ բացահայտելու:

Զելենսկին վաղը՝ դեկտեմբերի 8-ին, կմեկնի Լոնդոն՝ քննարկելու խաղաղության գործընթացը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է