Ներքին 8 ամիս առաջ - 17:43 06-12-2025

ՀԷՑ-ում իրականացվում է հարկային ստուգում՝ օրենքի ողջ խստությամբ, էական խախտումներ չեն հայտնաբերվել. Վերահսկողական Կոմիտե

ՀԷՑ-ն այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ։ Նման արձանագրմամբ է հանդես եկել ՀԷՑ վերահսկողական կոմիտեն՝ նշելով, որ այն մոտենում է ավարտին՝ առանց որեւէ լուրջ խախտումներ արձանագրելով։

Վերահսկողական կոմիտեն այս արձանագրումն արել է ի պատասխան մամուլի որոշ հրապարակումների, որոնցում, ըստ կոմիտեի, օբյեկտիվ չեն ներկայացվել փաստական տվալները։

Տարածված հայտարարության մեջ ասվում է՝

«ՄԵԾ ուշադրություն ենք դարձրել նաև հաշվետվություններում առկա ակտիվների և սեփական կապիտալի մասին տեղեկատվությանը, լրատվամիջոցի ներկայացուցիչը մոռացել էր ներկայացնել, շատ հետաքրքիր է, որ 85,8 մլրդ դրամի չափով պասիվների ավելացման մասին չմոռացավ ներկայացնել, բայց 300 մլրդ դրամով ավելացած ակտիվների և սեփական միջոցների մասին մոռացավ, դա էլ քիչ է, հիմա գրում է, որ ... մեջբերում «առաջիկա աուդիտից հետո պարզ կդառնա,թե ինչքան սեփական կապիտալի ու ակտիվների մասին կարելի է պնդել»
Պասիվների մասին գրելու ժամանակ աուդիտի մասին չմտածեցի՞ք, ակտիվների մասին գրելիս հիշեցիք։

Ինչ վերաբերվում է ձեր հիշատակած աուդիտին, ընկերությունը հենց այս պահին անցնում է հարկային ստուգում օրենքի ողջ խստությամբ և գրեթե այդ ստուգումը ավարտվել է առանց որևէ էական խախտումների (եթե լինեին խախտումներ, անձամբ Դուք հաստատ լսած և հրապարակած կլինեիք):

Հաշվետվություններից որ մի քիչ օգտվել գիտեք լավ է, հատուկ հանրության համար հրապարակում ենք, որ տեսնեք թե ինչպես 2015 թ ընկերությունը փակեց շահույթով, այն որ կուտակված վնաս կար 34 մլրդ ՀՀ դրամ 2015 թ. Դեկտեմբերի 31-ով մեր «արդար» լրատվամիջոցի ներկայացուցիչը համառ չի տեսնում ու ցանկություն էլ չունի տեսնելու:

Ինչ վերաբերվում է ներդրումներին, մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016 թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք:

Դրված էր շատ լուրջ հարց ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում, առանց սակագնի վրա ազդելու (բարձրացնելու), ինչը հաջողությամբ իրականացվել է

2016 թ. - 10,9 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2017 թ. - 23,64 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2018 թ. - 21,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2019 թ. - 31,5 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2020 թ. - 36,65 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2021 թ. - 49,3 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2022 թ. - 26.1 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2023 թ. - 34,8 մլրդ ՀՀ դրամ ներդրում
2024 թ. - 38,2 մլրդ ՀՀ դրամ ներդրում

Ընդհանուր 272 մլրդ ՀՀ դրամ ներդրումային աշխատանք, հստակ աշխատանքների ցանկով:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձի բյուջեին, լավ կլիներ գոնե մի քիչ սակագնի կառուցվածքից և քաղաքականությունից հասկանայիք ու Ձեր ոտքերի տակ փոս չփորեիք, մի քիչ կարդացեք, նոր գրեք:

Սակագնով «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցներին փոխհատուցվում է ՀԱՐԿԵՐՈՎ 250 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր աշխատակցին:

2016 - 2025 թ հունվարի 1-ի տվյալներով, ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ ՀՀ դրամ:
Այսպիսով, ևս մեկ անգամ ուզում ենք շեշտել, որ փորձ է կատարվում խեղաթյուրել իրական տեղեկությունները։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին