Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:10 01-12-2025

Եկեղեցու դեմ արշավն ագրեսիվ բնույթ ստացավ Կաթողիկոսի հորդորից հետո․ Արշակ Սրբազան

Իսկ ո՞վ ասաց, որ եկեղեցու դեմ արշավը դադարել է. անպայման չի, որ արշավը գործողությունների տեսանելի քայլերի միջոցով իրականացվի, եկեղեցու դեմ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը արտահայտվել է ինչպես հրապարակային, այնպես էլ լատենտ, քողարկված։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«2018 թվականից հետո շրջանառվեց մի թեզ, որ եկեղեցու պատմություն առարկան պետք է դուրս բերվի դպրոցից։ Պարզ է, որ այս քայլը ուղղված էր եկեղեցու դեմ, եկեղեցու ազգային արժեքների դեմ։ Երկրորդը, նախընթաց շրջանում ունեինք պրակտիկա, երբ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի հանձնաժողով գոյություն ուներ, որտեղ մենք դիմում էինք, մեր տարբեր ծրագրերը ազատվում էին հարկերից։ Այս ոլորտում ևս բազմաթիվ դժվարություններ են ստեղծվել։

Երրորդը, մեր եպիսկոպոսները ունեին դիվանագիտական անձնագրեր, խիստ տարակուսելի էր այդ դիվանագիտական անձնագրերը հավաքեցին։ Հաջորդը, կաթողիկոսի ուղեկցման մեքենայի հետ կապված հարցերն էին։ Այսպես ճղճին որոշ հարցեր, որոնցով անընդհատ փորձում էին հասկացնել տալ, որ եկեղեցին պետք է իր տեղը իբրև թե ճանաչի։

Դրանք շատ ավելի ագրեսիվ բնույթ ստացան վերջին ժամանակներում։ Դա ավելի արտահայտվեց 2020 թվականից հետո, երբ կաթողիկոսի կողմից հորդոր ուղղվեց վարչապետին, որ պետք է թողնի պաշտոնը»,- նշեց նա։

Արշակ Սրբազանի խոսքով՝ երկրի ղեկավարը, չունենալով նման իրավասություն, ուղղակիորեն միջամտում է եկեղեցու ինքնավարությանը՝ ինքն է որոշում ով պետք է լինի կաթողիկոսը, ինչ ընթացակարգերով, իրավունք է վերապահում էքսպերտիզա սահմանել՝ եկեղեցականների բարեվարքության հետվելելով. «Ժողովուրդն իր կերպարի հետ կապված լուրջ տարակույսներ ունի, ինքը մտել է եկեղեցականների կերպարի գնահատման դաշտ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը