Ներքին 2 տարի առաջ - 13:09 30-04-2024

Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։

Այդ արշավը, ըստ նրա, նաև ուղղված է Հայոց եկեղեցու ու մյուս հոգևորականների դեմ։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության [Կառավարություն, Խորհրդարան և այլն] մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը նաև դրա անմիջական մասնակիցն են։
Արշավն ընթանում է Բագրատ Սրբազանի հեղինակությունն արատավորող հրապարակումներով ու անհիմն հայտարարություններով, որոնք ուղեկցվում են սոցիալականմեդիայի տարբեր էջերով Սրբազան Հորը և Հայոց Եկեղեցուն ուղղված վիրավորական արտահայտություններով։

Մինչդեռ Բագրատ Սրբազանն՝ իբրև Տավուշի թեմի առաջնորդ, իր թեմի հետևորդների հետ է։ Նա իրենց իրավունքների ու անվտանգության գոյաբանական պայքարի համար մարդկանց գիշերուզօր աջակցող հոգևոր առաջնորդ է։ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում իրական հոգևորականի էությունից։

Չպետք է մոռանալ, որ Տավուշում ու առհասարակ երկրում տեղի ունեցողը ոչ թե սովորական, այլ ամբողջ հայ ժողովրդի իրավունքների ու արժանապատվության համար գոյաբանական պայքարի մաս է»,- Facebook-ում գրել է Թաթոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը