Ներքին 10 ամիս առաջ - 09:54 25-11-2025

Երևանում քաղաքացուց պահանջել են «5G» կայանքին միանալու համար լրացնել տվյալներ և հափշտակել են 5 մլն դրամ. shamshyan.com

Նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 70-ամյա Մարգարիտա Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, գտնվելով Մալխասյանց փողոցի բնակարաններից մեկում, իր հետ կապ է հաստատել «Յուքոմ» ընկերության աշխատակիցը և հայտնել, որ «5G» կայանքին միանալու համար իր բջջային հեռախոսին է ուղղարկել կարգավորումներ, որը նա պետք է լրացնի, որպեսզի կարգավորումը հաստատվի։

Երկու ժամ հետո Մարգարիտա Գ․-ն նկատել է, որ իր անվամբ բանկի բանկային հաշվեհամարից կատարել են 5 մլն դրամ գումարի փոխանցումներ «Ինեկո», «Ամերիա» և «Այդի» բանկային հաշվեհամարներին։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Մարգարիտա Գ․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի վարիչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը