Ուղիղ եթեր
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:23 20-11-2025

Փաշինյանի հայտարարությունը նույն շարքից է. միջանցք լինելու է, սակայն մենք դրան «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» ենք կոչելու

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Սա «Պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու» շարքից է

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանին չի վերաբերում, ասելով․ «Վաշինգտոնյան հռչակագրի արդյունքում Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» և որևէ այլ տերմին չի վերաբերում Հայաստանին»։

Հետաքրքիր է՝ աշխարհի ո՞ր երկրի տարածքում է այդ միջանցքը, ինչո՞ւ ինքը Իլհամ Ալիևին չի հերքում, երբ նա պարբերաբար ամենաբարձր ամբիոններից հայտարարում է Հայաստանի տարածքում Զանգեզուրի միջանցքի մասին։

2020 թվականի պատերազմի առաջին օրը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու»։

Սա նույն շարքից է, միջանցք լինելու է, սակայն մենք դրան «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» ենք կոչելու։ Պարզ հարց՝ ի՞նչ իրավական ռեժիմ է գործելու այդ ճանապարհին, «Խաղաղության խաչմերուկով», «Թրամփի ուղիով» անցնող Ադրբեջանի քաղաքացիները, բեռները անձնագրային, մաքսային ստուգում հայ սահմանապահների, մաքսային աշխատողների կողմից անցելո՞ւ են։ Եթե ոչ, ուրեմն գործելու է միջանցք, ինչ անունով էլ այն կոչես։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր