Արտաքին 10 ամիս առաջ - 18:34 19-11-2025

Կրեմլը հերքել է Axios-ի հրապարակումը ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ալյասկայում հանդիպումից հետո Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններում որևէ զարգացում չի եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԲԿ պարբերականը։

Այդպես է նա մեկնաբանել է Axios լրատվական հարթակի այն հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա։

«Ոչ, առայժմ չկա որևէ զարգացում, որի մասին կարելի կլիներ հաղորդել», – ասել է նա։

Հարցին, թե արդյոք Պեսկովը հրաժարվում է պատասխանել, թե իսկապես որևէ զարգացում չկա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անքորիջում կայացած գագաթնաժողովից հետո որևէ նոր տարր ի հայտ չի եկել։

«Անքորիջում քննարկումներ են եղել, և այնտեղ քննարկվածից բացի որևէ նոր զարգացում չկա», – ասել է նա։

Ավելի վաղ Axios լրատվական հարթակը, հղում անելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցում է Ռուսաստանի հետ՝ մշակելով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր պլան։ Axios-ի զրուցակիցների տվյալներով՝ պլանը բաղկացած է 28 կետից՝ չորս հիմնական բաղադրիչներով. խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում և Վաշինգտոնի ապագա հարաբերությունները Մոսկվայի ու Կիևի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը