Արտաքին 11 ամիս առաջ - 23:42 19-11-2025

Թուրքիայի ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը 50 տարեկան է

Թուրքիայի առաջատար տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, որը ստեղծվել է Թուրքիայի նկատմամբ ռազմական ոլորտում կիրառված սահամանափակումներին արձագանքելու նպատակով, նշում է հիմնադրման 50-րդ տարին:

1975-ի նոյեմբերի 14-ին հիմնադրված «ASELSAN»-ի հոբելյանին նվիրված նոր գովազդային տեսանյութում ներկայացվում է ընկերության ստեղծման պատմությունը: Դրանում ասվում է, որ 1974-ի «Կիպրոսի խաղաղության» գործողության ժամանակ արտաքին կախվածության հետևանքով առաջացած կապի խնդիրները և դրանցից հետո ազգային համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը դարձան «ASELSAN»-ի ձևավորման հիմնական պատճառը։

Գովազդային հոլովակում ներկայացվում է նաև Թուրքիայի առաջին ազգային ռադիոկապի մշակման ճանապարհը և «ASELSAN»-ի կեսդարյա տեխնոլոգիական անկախության ուղին։ Հոլովակում նաև մատնանշվում է թուրքական ռազմարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացը:

Հոլովակի դրվագներից մեկում էլ նկարագրված է Կիպրոսի գործողությունների ընթացքում ծառայող թուրք զինվորի երազանքը՝ ապագա այն օրերի մասին, երբ Թուրքիան կհասնի լիակատար տեխնոլոգիական անկախության։ Դրանում այդ երազանքը ներկայացվում է որպես խորհրդանշական ճանապարհ: Նշվում է, որ «ASELSAN»-ը շարունակում է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով իրականացնել Թուրքիայի «լիակատար տեխնոլոգիական անկախության» տեսլականը:

Նշենք, որ ընկերությունն այժմ հայտնի է ավելի քան 700 արտադրատեսակով, տեղական ազգային ռադիոկապի արդատրությամբ և «Երկաթե գմբեթ» (ÇELİKKUBBE) ռազմաօդային պաշտպանական համակարգի մշակմամբ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին