ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է գործարար Իլոն Մասկին և խնդրել նրան վերացնել Starlink-ի սահմանափակումները Ուկրաինայի համար: Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը` վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով` Թրամփի և Մասկի խոսակցությունից հետո Ուկրաինայում Starlink–ի աշխատանքը կարգավորվել է։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Սերգեյ Ստերենկոն հայտարարել էր, որ Starlink արբանյակային կապի տերմինալների աշխատանքը սահմանափակվել է, ինչն Ուկրաինայի զինված ուժերին խանգարել է։
Հոկտեմբերին մի քանի ԶԼՄ գրել էին, որ Վաշինգտոնը կարող է Կիևը թողնել առանց ամերիկյան հետախուզական տվյալների և Starlink–ի հասանելիության։
Ընդ որում, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին տրամադրում է հետախուզական տվյալները, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստանում: