Արտաքին 1 ժամ առաջ - 21:28 22-10-2026

ԵՄ-ն պետք է ընդլայնվի՝ որպես «հզոր ուժ» ընկալվելու համար. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Եվրամիությունը պետք է շարունակի ընդլայնվել՝ ամրապնդելու իր ինքնիշխանությունն ու դիրքերը աշխարհում։

«Մենք ձգտում ենք պահպանել ԵՄ ընդլայնման այս դինամիկան։ Եվրամիությունը պետք է աճի, եթե ցանկանում է աշխարհում ամրապնդել իր ինքնիշխանությունը և ընկալվել որպես հզոր ուժ»,- ասել է Մերցը Չեռնոգորիայում՝ այսպես կոչված Բեռլինի գործընթացի շրջանակում անցկացված գագաթնաժողովի արդյունքներով լրագրողների հետ զրույցում։ Կանցլերի խոսքերը փոխանցել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Միաժամանակ Մերցն ընդգծել է, որ եվրոպական ինտեգրման «քաղաքական կամքը պետք է բխի հենց տարածաշրջանից»։

Բեռլինի գործընթացը մեխանիզմ է, որի նպատակն է աջակցել Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի և չճանաչված Կոսովոյի եվրոպական ինտեգրմանը։ Այն նախաձեռնել է Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը՝ 2014 թվականին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով