Արտաքին 3 տարի առաջ - 00:16 07-10-2023

ASELSAN-ն Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում սերտ համագործակցության մեջ է

Բաքվում շարունակվում է սեպտեմբերին մեկնարկած «Տիեզերագնացության 74-րդ միջազգային համագումարը», որը Թուրքիայի տիեզերագնացության գործակալության (IAC) հովանավորությամբ կազմակերպվել է Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի կողմից (IAF)։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Համագումարի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է նաև Թուրքիայում ռազմարդյունաբերական ամենախոշոր ընկերություններից մեկը համարվող «ASELSAN» ընկերությունը։

«ASELSAN»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մուստաֆա Յամանը լրագրողների հետ զրույցում, նշելով որ արդեն 25 տարի է ինչ Բաքվում հայտնի ընկերությունների հետ համագործակցում են, ասել է․

«Մենք ցանկանում ենք, որ եթե ինչ-որ բան Թուրքիայում օգտագործենք, դա օգտագործի նաև Ադրբեջանը։ Հատկապես Ադրբեջանում մեծապես օգտագործվում է այն համակագրերը, որոնք մենք ունենք հաղորդակցման, պաշտպանության և էլեկտրոնիկայի ոլորտներում»։

Յամանը նաև հավելել է, որ ընկերության կողմից արտադրված ռադիո և արբանյակային հաղորդակցման համակարգերը ևս լայնորեն կիրառվում են Ադրբեջանում։

«Մենք հստակեցնելով զինվորների անհրաժեշտությունները՝ կոնկրետ ոլորտում ապահովում ենք այն համակարգերը, որոնք նրանք օգտագործում են։ Այս համակարգերի շնորհիվ առանց ինչ-որ ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության նրանք բաց տարածության մեջ միայն տակտիկական համակերգորվ կարողանում են ապահովել հաղորդակցությունն իրենց բոլոր ստորաբաժանումների միջև։ Դա անում ենք արբանյակային հաղորդակցման միջոցով»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին