Արտաքին 11 ամիս առաջ - 21:18 07-11-2025

Քրդական հարցը նոր փուլ է մտնում․ Անկարան ազատ կարձակի՞ քուրդ հայտնի գործչին

Թուրքիայում քրդական հարցը շարունակում է մնալ ներքին օրակարգի ամենաառանցքային և բարդ թեմաներից մեկը՝ ընդգրկելով քաղաքական, իրավական և անվտանգության բազմաթիվ խնդիրներ։

Հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) 2025 թվականի հուլիսի 11-ին հայտարարեց զենքերը վայր դնելու, իսկ հոկտեմբերի 26-ին արդեն՝ այդ երկրի տարածքից դուրս գալու որոշման մասին։ PKK-ի տարածած հաղորդագրության համաձայն` Թուրքիայի սահմանների ներսում գտնվող քուրդ զինյալները տեղափոխվում են Հյուսիսային Իրաք։ Այդ որոշումը ցույց է տալիս որոշակի լարվածության նվազեցում և կարևոր ազդակ է ներքին քաղաքական գործընթացների համար։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական կարգավորման գործընթացի մեկնարկի համար քայլեր էին կատարվել դեռևս 2024թ. հոկտեմբերից:

Հարկ է նշել, որ քրդական հարցի քաղաքական կարգավորման հարցում շարունակում է կարևոր և վճռորոշ դեր խաղալ PKK-ի հիմնադիր և գլխավոր գաղափարական առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։

Օջալանի ուղերձներում շեշտվում է, որ քրդական հարցի բոլոր կողմերը պետք է ընդգրկվեն «Հանրապետության իրավակարգում», և դրա համար անհրաժեշտ է ապահովել ուժեղ և վերահսկվող անցումային փուլ։ Նա նշել է նաև պատմական և սոցիոլոգիական ասպեկտների կարևորությունը, ճանաչել թուրք-քրդական հարաբերությունների «հազարամյա հիմնասյուները» և ամրապնդել միասնականությունը՝ միաժամանակ լուծելով արդի խնդիրները։

Թուրքիայի իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP- Գորշ գայլերի քաղաքական թևը) առաջնորդ Դևլեթ Բահչելին, մեկնաբանելով Օջալանի ուղերձները, շեշտել է, որ PKK-ի հիմնադիր ղեկավարության կարծիքը և դիրքորոշումները պետք է հաշվի առնվեն, իսկ դատարկ բանավեճերը պետք է ավարտվեն։ Բահչելիի խոսքով՝ մեջլիսում ստեղծված հանձնաժողովից ընտրվող պատգամավորների այցը Իմրալի կղզի՝ Օջալանից ուղերձներ ստանալու համար, կարող է ամրապնդել գործընթացը, և MHP-ն պատրաստ է մասնակցել հանձնաժողովի աշխատանքին։ (Թուրք-քրդական երկխոսության վերականգնմանը նպաստող առաջին քայլերն արվել են Բահչելիի կողմից):

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը