Ներքին 11 ամիս առաջ - 17:30 07-11-2025

Աննա Հակոբյանը կանանց աջակցելու հարցում խոսքից պետք է գործի անցնի․ Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր մի շարք կին քաղաքական գործիչների, այդ թվում՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին աջակցություն էր հայտնել։ «Ես իմ զորակցությունն եմ հայտնում Թագուհի Թովմասյանին, ում արտաքինը բռի, գռեհիկ, անկիրթ ու տգետ տղամարդիկ արդեն մի քանի տարի է` դարձրել են իրենց համար ինքնահաստատման միջոց»,- գրել էր նա։

Թագուհի Թովմասյանը Oragir.News-ի հետ զրույցում արձագանքել է Փաշինյանի քաղաքացիական կնոջ կողմից իրեն ուղղված զորակցությանը․

«Խիստ ցանկալի կլիներ, որ վարչապետի կնոջ խոսքը նաև գործնական աջակցություն լիներ կանանց։ Կանանց սոլիդարությունը աշխարհի ամենակարևոր համախոհություններից մեկն է։ Այդ իմաստով Աննա Հակոբյանի գրառումը ողջունելի է, սակայն դրանց շարունակականությունը և գործնական քայլերին անցումը կարող է օգնել կանանց ակտիվ մասնակցության աճին՝ հատկապես այնպիսի միջավայրում, որտեղ քաղաքականությամբ զբաղվելը Հայաստանում հաճախ համարվում է օրինաչափությունից դուրս գործողություն»։

Ընդդիմադիր պատգամավորը նկատել է, որ սոլիդարությունըն իր իսկական արժեքը կվերագտնի միայն այն ժամանակ, երբ խոսքերն անցնեն գործնական աջակցության ու իրական քայլերի։ Պատգամավորը առաջարկել է, որ Աննա Հակոբյանը, օրինակ, հետևյալ հարցերի վրա ուշադրություն դարձնի․

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանի հասցեին հնչեցված նախատինքի խոսքեր՝ կապված դատավճիռների կատարողականի հետ,

Ազգային ժողովում կանանց նկատմամբ արձանագրվող թիրախավորումների վերաբերյալ վերահսկողություն,

Արթուր Հովհաննիսյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագծի նկատմամբ ուշադրություն, որոնք, ըստ Թովմասյանի, ուղղված են կանանց նկատմամբ սպառնալիքների կամ անհարգալից վերաբերմունքի արտահայտմանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին