Ներքին 1 տարի առաջ - 18:15 18-10-2024

Կառավարությունը շարունակում է Փաշինյանի՝ «Արցախը պետք է մոռացության մատնել» քաղաքականությունը․ Թագուհի Թովմասյան

Կառավարության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանը։

«Ես արդեն իսկ ասել եմ, որ սա քաղաքական որոշում է, և Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը պետք է մոռացության մատնել» քաղաքականության տրամաբանական շարունակությունն է՝ ընդհանրապես՝ որևէ քննարկման չմասնակցել, առավել ևս՝ եթե այն կազմակերպել են ընդիմադիր պատգամավորները»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

ԱԺ պատգամավորը նաև պատմեց, թե ինչպես են նախարարությունների ներկայացուցիչները մերժել հրավերը։ Ոմանք խոստացել են մասնակցել, հետո առանց պատճառի հրաժարվել։ Ոմանք էլ նախապես խոստացել են մասնակցել, բայց չեն կապվել իրենց հետ՝ հաստատելու հրավերն ընդունելու կամ մերժելու որոշման մասին։

«Արտաքին գործերի նախարարությունից ի սկզբանե հեռախոսով մեզ ասել են, որ չեն մասնակցելու՝ առանց որևէ հիմնավորման։ Արդարատատության նախարարության ներկայացուցչի կամ որևէ պատասխանատուի 5 օր շարունակ փորձեցել ենք գտնել։ Իմ օգնականը կապվել է Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանի օգնականի հետ։ Վերջինս խոստացել է ճշտել, թե ով կներկայանա Արդարադատության նախարարությունից, և այդպես էլ անհետացել է, 2 օր է՝ չենք կարողանում գտնել։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունից հայտարարեցին, որ 2 փոխնախարարներ կգան։ Իրենց համար օրակարգում նախատեսեցինք ելույթ, հարց ու պատասխանի մասնակցություն, բայց մեր նիստից 1 ժամ առաջ զանգել ու ասել են, որ չեն կարող ներկայանալ»,- ասաց պատգամավորը, ներկայացնելով, թե ինչպես են իշխանությունները հրաժարվել մասնակցել ընդդիմության նախաձեռնած քննարկմանը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից